ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հանուն ո՞ր գաղափարի շարքային ադրբեջանցիները գնան ընտրատեղամասեր

Հանուն ո՞ր գաղափարի շարքային ադրբեջանցիները գնան ընտրատեղամասեր
05.09.2024 | 22:23

Ադրբեջանի ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 37%-ը։

Տելեգրամյան ալիքները լի են ընտրությունների ժամանակ իրականացրած լցոնումների և կեղծիքների մասին նյութերով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ իշխող կուսակցությունը ստացել է 50% տոկոսից քիչ շատ ձայն։ Մնացած ձայները, բնականաբար, ստացել են իշխանության հաճախորդները։

Կարող ենք ենթադրել, որ ընտրություններին իրականում մասնակցել է մոտ 25%-ը։ Դա էլ հիմնականում ադմինիստրատիվ ռեսուրսի և իշխանության հետ շահերով փոխկապված շերտի շնորհիվ։

Ի՞նչ հետևություններ է կարելի անել։ Փաստորեն, պարտված Ադրբեջանում ավելի շատ մարդ էր ընտրություններին մասնակցում և իշխող ուժին ձայն տալիս, քան՝ հաղթանակած Ադրբեջանում։

Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին թշնամի, ի դեմս մեզ, և նպատակ։ Հիմա մնացել են առանց նպատակի, և թշնամու կերպարը հետին պլան է մղվել։ Նման գաղափարազուրկ պայմաններում, երբ պետական պրոպագանդան կորցրել է հիմնական քարոզչական հենքը, առաջին պլան են գալիս կոռուպցիան ու կենցաղային թեմաները։ Բարձր ու վեհ գաղափարների սինդրոմով ադրբեջանցիները վարակված չեն։

Հանուն ո՞ր գաղափարի շարքային ադրբեջանցիները գնան ընտրատեղամասեր, երբ գիտեն, որ ընտրությունների միջոցով Ադրբեջանում ոչինչ փոխել հնարավոր չէ։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 12194

Մեկնաբանություններ